Վերջին օրերին և հատկապես փետրվարի 25-ին իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության: Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=303620760053937&id=100012180459090¬if_t=close_friend_activity¬if_id=1488444366877111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



