Картинки по запросу հարություն մնացականյանՀայկական քաղաքական կյանքում ամեն ինչ կգտնես՝ բացի ճշմարտությունից։ Առ այսօր չեմ տեսել մի դեպք, երբ մի քաղաքական ուժի որևէ անդամը գոնե մի անգամ խոսի իրենց ոչ ձեռնտու ճշմարտության մասին։
Հասարակ օրինակ` ծխախոտի թեման։
Երևույթի կողմնակիցների մեծամասնությունը պաշտպանելու համար համար, ամեն ինչ արեցին, ամեն ինչից խոսեցին՝ բացի ճշտից․ զինվորները դա չէին ծխում, դա առողջ կենսակերպ է, դա չգիտեմ եսիմ ինչ է... Մի խոսքով՝ հազար ու մի պատճառ բերեցին։ Ընդդիմախոսները ոչ մի ջանք չխնայեցին մանիպուլյացիաների համար` ընդհուպ մինչև` «լավ ա զենքն էլ չեն խլում, ու հացն էլ չեն կրճատում, սոված թողեն»։
Հիմա իրականությունը․ ժամկետային զինծառայողների օրապահիկից վաղուց է ծխախոտը հանվել, իսկ պայմանագրայիններինը հանել են, տեղը գումար են տալիս` թողնելով նրա հայեցողությանը` ծխախոտ կգնի, թե՞ այդ գումարով երեխային շոկոլադ։
Ցավալին այն է, որ պաշտպանողները, չունենալով բավարար գիտելիքներ, սկսեցին ամենաանհեթեթ ձևով դոշ դեմ տալ, ընդդիմախոսների գերակշիռ մեծամասնությունն էլ, իմանալով ճշմարտությունը, միևնույն է, փորձում են այդ փաստից դիվիդենտներ քաղել՝ խեղաթյուրելով իրականությունը։
Հասարակ ընտրողի դժբախտությունն այն է, որ, տեսնելով երկու կողմին էլ, հավասարապես զզվանք է ապրում երկուսից էլ, ստիպված անցնում է գումար վերցնելուն կամ, առհասարակ, չի էլ փորձում գալ ընտրությունների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել