Картинки по запросу սեդրակ մկրտչյանԱռաջին երեք տեղերը պետք է որոշվեն ոչ թե սեփական ամբիցիաներից հրաժարվելու ու հանում ընդհանուր գործի զոհողությունով, ինչը շատ ողջունելի է շատ այլ դեպքերում, բայց ոչ հասարակության քվեն ստանալու գործում, այլ ստույգ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքում։ Թրամփը հանրության տրամադրությունների գրագետ վերլուծության արդյունքում դարձավ նախագահ։

Իսկ մեր դեպքում ԵԼՔ դաշինքում ամենաճչչացող, ամենասկանդալային, եթե կարելի է այսպես ասել, ու ամենամեծ քվեն հավաքելու ունակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհվեց երրորդ տեղը։

Էդմոն Մարուքյանը շատ խելացի, բանիմաց ու նվիրված գործիչ է, բայց առաջին տեղը պետք է լիներ Նիկոլը ու համոզված եմ, շատ ավելի շահեկան վիճակում կլիներ դաշինքը։

Գտնում եմ սա այն դեպքն է, երբ վերջնանպատակը զոհ է գնում ջենտելմենությանը, իսկ էմպիրիկ ուսումնասիրությունը պարզապես անտեսվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել