Картинки по запросу կարեն կարապետյանՊետական ապարատի մաքսիմալ արդյունավետ աշխատանքը կարող է նպաստել տնտեսության առաջընթացին: Որոշ ժամանակ առաջ գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարականներ էր տվել գերատեսչությունների պատասխանատուներին գույքագրել և ներկայացնել իրենց ոլորտների համար ներդրումային ծրագրեր, որոնք նախատեսված են 2017 թվականի համար:

Ընդհանուր գեներացման արդյունքում ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց թիրախներից մեկը աշխատատեղերի ստեղծումն է: Բնականաբար, ծրագրերի իրականացման հերթականությունը պետք է բխի առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծման ուղղվածությունից:

Բոլոր ծրագրերի արդյունավետությունը գնահատելը բարդ է, սակայն նման մոտեցումները արդեն իսկ լրացուցիչ դրական ազդակ են հաղորդում այս տարվա տնտեսական կանխատեսումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել