Զոհված հերոսի քույրն այսօր որդի է ունեցել, նրան կոչել են ՄոնթեArevelk.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ  Բենիամին  Եղոյանի՝ Մոնթեի ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են: Թալիշում  զոհված հերոսի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու մարտական անունով՝ Մոնթե: Այս մասին «Արևելքին» հայտնեց «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսանելու տարիներին Բենիամին Եղոյանի դասղեկ Նարինե Առաքելյանը, նշելով, որ խորհրդանշական է հատկապես, որ տղան ծնվել է հայոց բանակի օրը:

Ինչպես հայտնի է՝ Բենիամին Եղոյանը, Թալիշի թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար, իր տանկի վրա ամրացրել էր եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել էր նաև իր տանկը... Նա 25 տարեկան էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել