Image result for january 241921թ. հունվարի 24-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի և Հայ հեղկոմի կողմից սկսվեց 1400 հայ սպաների աքսորը դեպի Ռուսաստան: Սա 1920թ. ռուս-թուրքական համագործակցության և Հայաստանի խորհրդային օկուպացիայից հետո երկրում բոլշևիկների կողմից հայ հասարակական-քաղաքական և ռազմական էլիտայի բանտարկման և ֆիզիկական ոչնչացման ամենաակնառու դրվագներից էր: Հատկանշական է, որ հայ սպաները աքսորվում էին ոտքով, առանց սննդի, հագուստի: Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ ողջ մնացածները հանգրվանեցին Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբարում: Աքսորվածների թվում էին նաև Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայկական զորքերի գեներալներ Մովսես Սիլիկյանը և Թովմաս Նազարբեկյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել