Картинки по запросу աժ2017 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են: Սահմանադրության փոփոխությունից հետո քաղաքական կառույցներն առաջին անգամ փորձելու են ուժերը համապետական մակարդակով:
Մոտավորապես 3 ամիս է մնացել, սակայն դաշտում հարաբերական անդորր է:

Կուսակցությունները դեռ չեն շտապում լուրջ քայլեր ձեռնարկել, իսկ դա նշանակում է, որ նախ լուրջ խնդիրներ են ունենալու ընտրական պրոցեսներում սեփական էլեկտորատի հետ: Այլ կերպ ասած՝ իշխանափոխության հիպոթեզերը, որոնք երկար տարիներ կերակրվում են հանրային դաշտում մի շարք կուսակցությունների կողմից, դաշտ են նետվելու լրիվ հում վիճակում: Ի՞նչ ճանապարհային քարտեզ են խոստանում ընդդիամդիր բևեռում, դեռ անհայտ է: Այո՛, մի քանի կառույց հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, ձևավորվել են մեկ-երկու դաշինքներ, սակայն լուրջ քայլ ու մարտահրավեր դեռ հորիզոնում նկատելի չէ:

Շատերը ռեժիմին տապալելու ծրագրերը ներկայացնելու են խորհրդարանում 3 ձայն ունենալու նպատակով, սակայն մնում է միայն մի հարց պարզել՝ արդյո՞ք ընդդիմության կողմից ցուցաբերվող քաղաքական պարապուրդը չի աշխատում իշխող կուսակցության օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել