Կարդացի իմ վաղեմի ընկեր Armen Gevorgyan-ի «Հանեք Ձեր արդարաբարո դիմակը, պարոն Վարդանյան, այն Ձեր հագով չէ» գրառումը: Ցավալի է, որ չեմ տեսնում քո ակտիվությունը այն դեպքերում, երբ ակնհայտ պրոբլեմներ են լինում: Արմեն ջան, նման բան գրելիս պետք է 7 անգամ մտածել, նոր կտրել: Սա ասելով ինձ մոտ նույնպես մի քանի հետաքրքրիր միտք առաջացավ, որով ցանկացա կիսվել քեզ հետ: Նախ ասածներդ մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, և բերածդ օրինակները բազմիցս օֆիցիալ կերպով հերքվել են: Իսկ եթե կան նման չարաշահումների ՆՈՐ փաստեր, առաջարկում եմ քեզ կամ այն ուժին, որոնց դու ներկայացնում ես դիմել համապատասխան մարմիններին: Կամ հրապարակավ ՆԵՐՈՂՈՒԹՈՒՆ խնդրել պրն. Վարդանյանից: Ավելացնեմ` լինելով երկար տարիներ նախարար՝ պրն. Վարդանյանը ներկայացրել է նաև ՀՀԿ-ի գլխավորած կոալիցիան, դու նման մեղադրանքներ ներկայացնելիս մեղադրում ես նաև սեփական ղեկավարությանդ: Չեմ ասում, որ այսօր ամբողջ երկիրը ըմբոստացել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական, ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական, մարդու իրավունքների և ևս մի շարք օրենսդրական նորմերի խախտման մեջ մեղադրում է այն թիմին, որը դու ներկայացնում ես: Իսկ դիմակներից խոսելիս միշտ պետք է զգույշ լինել, քանզի կարող է նենց ստացվել, որ նայես շուրջդ ու տեսնես Գեղամյաններին, Դալլաքյաններին, Բաբուխանյաններին և էլի ու էլի շատ բազմադեմ մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել