Էս տարին ինձ համար ծանր էր։ Արտասովոր ծանր։ Այն ինձ սովորեցրեց... ապրել։ Մաքուր էջից։ Դրա համար մեծ համարձակություն է պետք։ Կամք, խոնարհություն և համարձակություն։ Հավատք։
Նոր տարին միշտ սպասված է, թեև գալիս է շատ անսպասելի։ Երևի ես հասկացել եմ նրա փիլիսոփայությունը։ Ոչ թե վախենալ վաղվա օրվանից ու թաքնվել անցյալում, այլ անցյալ- ներկա կամրջով քայլել ԱՌԱՋ՝ կառուցելու ՎաղԸ։ Ամանորը իմ չսիրած տոներից է. այն խլում է Մեզնից մեր մանկությունը՝ ամեն օր մեզ առերեսելով մեծահասակների հոգսաշատ ու անթռիչք կյանքի հետ։ Կենցաղը հորինել են մեծահասակները։ Մանուկների համար «աշխարհը» երևակայական է ու բացարձակ՝ իր գեղեցկությամբ։
Ես ուզում եմ նոր տարին բերի մեզ մանկություն, թռիչք ու բազում մաքուր էջեր, որոնք լրացնենք գունավոր բառերով ու իսկական սիրո խոսքերով։ Ուզում եմ Նոր Տարում ՄԱՆԿԱՆԱՆՔ։
Հ.գ. Երբեմն պետք է «մեռնել», որ հասկանաս, թե որքան ես սիրում ... Կյանքը։

...մեռնել իբրև մեծահասակ ու շարունակել ապրել, իբրև Մանուկ՝ սիրելով կյանքի ամեն վայրկյանը, ուրախանալով ու վայելելով այն իր՝ երբեմն պարզունակ թվացող ուրախություններով հանդերձ։
Բոլորիս Լավ ու կյանքա-, գործա- ու գունառատ Տարի եմ մաղթում... Աստված առաջ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել