Ալիևն ապրիլից հետո փոխվել է, նրան թվում է, թե անընդհատ կարող է տարածքներ վերցնել, հրետակոծության, դիվերսիոն գործողությունների միջոցով արդյունքների հասնել։ Մենք ապրիլի սկզբի ակտիվ ռազմական գործողություններից հետո էլ շատ զոհեր ունեցանք։ Նրանք իրենց զոհերի մասին չեն խոսում, մերոնք էլ մեր պատժիչ գործողությունների մասին հաճախ չեն ասում։ Ու կարծում եմ՝ ժամանակն է բեկում մտցնելու, հակառակորդը չպետք է մտածի, որ ռազմական գործողություններով կարող է հաջողության հասնել, եւ նվազագույնը, որ պետք է անել այս փուլում, ապրիլին վերցրած դիրքերը հետ վերցնելն է։ Դրանից հետո կարելի է մոտենալ բանակցությունների սեղանին։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1576883402327653?notif_t=close_friend_activity¬if_id=1483091230690547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



