Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա և միաժամանակ հերքել իր կրած 7 կորստի փաստը, դա հասկանալի է: Հասկանալի է նաև մեկ զինվորի ճակատագիրը անհայտ լինելու մասին բավականին ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը... Սակայն անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր այն ճամարտակությունները, որ տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել