Ես մի քիչ չեմ հասկանում իմ էն ընկերներին, որոնք «հարձակվել» են Տավուշում դիվերսիայի լուրը տարածած լրատվամիջոցների վրա: Հա, սովորական մարդու համար մի քիչ «վայրի» ա հնչում, որ նույնիսկ էս կարգի լուրն առաջինը տարածելը լրատվամիջոցի համար առաջնահերթություն ա: Բայց պետք ա հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր ա: Ռուսաստան չի, որ մի ծերից մյուսը կես օրվա տարբերություն լինի: Ամերիկա չի, որ զորքն աշխարհի մյուս ծայրում կանգնած լինի: Էստեղ լուրը լույսի արագությամբ ա տարածվում: Ու եթե ուզում ենք, որ ապատեղեկատվություն չլինի, պիտի էդ լույսից արագ աշխատել: Էդքան բան:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1429686893722067?notif_t=close_friend_activity¬if_id=1483006455714762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



