Похожее изображениеՊատմության մեջ այս օրը 1944թ. դեկտեմբերի 16-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանակներում Հիտլերյան Գերմանիան Արևմտյան ճակատում սկսեց պատերազմի ընթացքը բեկելու իր վերջին փորձը: 1944թ. այս օրը սկսված գործողություն պատմության մեջ հայտնի է, որպես «Արդենյան գործողություն» անվանումով: Արդենյան լեռնային տարածաշրջանը գտնվում է Ֆրանսիայում և Բելգիայում: Այդտեղ 1944թ. դեկտեմբերին ծավալվեցին Արևմտյան ռազմաճակատի հիմնական մարտերը: Դեկտեմբերի 16-ի առավոտյան 5-րդ և 6-րդ տանկային բրիգադները և 7-րդ գերմանական դաշտային զորքը անցան հարձակման: հարձակման նպատակը դաշնակիցներին անականկալի բերելն և նրանց պաշտպանական գիծը ճեղքելն էր: Դա Հիտլերին թույլ կտար լիովին խառնել դաշնակիցների ռազմավարական պլանները: Ռազմավարական կարևոր կետ էր Մաս գետի կամուրջների գրավումը, քանի որ միայն այդ միջոցով էր հնարավոր շարժվել դեպի Բելգիայի մյուս հատված: Դրանից հետո նրանք պլանավորում էին գրավել Անտվերպենը: Հարձակման սկզբում գերմանացիները զգալի առավելություն ունեին: Ռազմաճակատում գտնվող ամերիկյան զորքերը անակնկալի եկած նահանջում էին, իսկ գերմանացիները մի քանի տասնյակ կիլոմետր կարողացել էին դաշնակիցների տարածքում: Ամերիկյան զորքերի գործողությունները ղեկավարում էին գեներալներ Դուայթ Էյզենհաուերը և Բրեդլին: Ամերիկացիները սզկբանական շրջանում խուճապի մատնվելով այնուամենայնիվ կարողացան կազմակերպել իրենց դիրքերի պաշտպանությունը: Էյզենհաուերի հրամանով Արդենյան տարածաշրջան ուղարկվեց 18-րդ դեսանտային կորպուսը: Այդ զորամիավորումը ծանր մարտեր էր մղել Հոլանդիայում: Կորպուսի կազմի մեջ մտնող 101-րդ դեսանտային դիվիզիան կազմակերպեց Բաստոն քաղաքի պաշտպանությունը: Դրան զուգահեռ 7-րդ բանակը կազմակերպել էր Սեն Վիտի պաշտպանությունը: Գերմանացիները այն նախատեսում էին գրավել դեկտեմբերի 17-ին: Սակայն դա տեղի ունեցավ միայն դեկտեմբերի 21-ին: Այս ճակատամարտերը և ամերիկացիների դիմադրությունը լրջորեն խաթարեցին գերմանացիների ծրագրերը: Դեկտեմբերի 19-ին Էյզենհաուերը Վերդենում խորհրդակցություն հրավիրեց: Ընդհանուր առմամբ դաշնակիցները կարողացան դեկտեմբերի 25-ին կասեցնել գերմանական հարձակումը: Հարձակումը կասեցվեց Մաս գետից ընդամենը 6 կիլոմետր հեռավորության վրա: Գերմանացիները չկարողացան լուծել իրենց առջև դրված ռազմավարական և մարտավարական խնդիրները: Արդեն հունվար ամսվա վերջին «Արդենյան գործողությունը» լիովին տապալվեց և դաշնակիցները մարտերը տեղափոխեցին Գերմանիայի տարածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել