Գերմանացի և ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաև հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված է Nature Astronomy հանդեսում:

Գիտնականները Dawn առաքելության ընթացքում, կատարելով ավելի քան 600 խառնարանների մակերևույթի սպեկտրազննական վերլուծություն, դրանցից 10-ում հայտնաբերել են ջրային սառույց, որը երբեք չի լուսավորվել արեգակնային լույսով:

Թզուկ մոլորակում նման վայրերի ոչ մեծ թիվը հեղինակների կարծիքով՝ ցույց է տալիս խառնարաններում ջրային սառույցի հարվածական առաջացումը:

Ցերերայի վրա ջուրը հայտնաբերվել է 2014 թվականին Երկրից դիտարկումների ընթացքում: Այնուհետև այդ տվյալներն իրենց հաստատումն են գտել Dawn առաքելության շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել