Картинки по запросу մովսես դեմիրճյանՍտացվել է այնպես, որ հայերիս պարագայում Հայրենիքն ավելի լայն է, քան պետությունը: Սա նշանակում է, որ չի կարելի Հայրենիքի մասին դատել` պետության մասին ունեցած պատկերացումներով: Պետությունը մեր, փաստորեն, Հայրենիքի մաս է: Մեր Հայրենիքը` մշակութային, տարածքային, պատմաիրավական իմաստներով, ավելի լայն է, քան ներկայիս պետությունը: Պետությունը կարող է և պետք է ընկալվի նաև որպես գործիք և միջոց` բացի, առհասարակ, պետության գործառույթների իրականացման /առաջին հերթին` անվտանգություն և սոցիալական արդարության/, այլև Հայրենիքի հետ կապված խնդիրների լուծման, ինչպիսին է, օրինակ, ազգային մշակույթի անընդհատ զարգացման ապահովումը: Բայց քանի դեռ մեր գիտակցության մեջ հայերի Հայրենիքն ու հայերի Պետությունը չեն համընկնում, խնդիրները հստակ գիտակցել ու արժևորել չի ստացվելու: Ամենաարդյունավետ ճանապարհը, թերևս, երիտասարդ սերնդի հետ աշխատելն է, որպեսզի նրանց գիտակցության մեջ աշխարհի եղած-չեղած բոլոր գաղափարախոսություններից առաջին տեղը զբաղեցնի մեկը` պետական-ազգային (կամ ազգային-պետական) գաղափարախոսությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել