Image result for սպիտակ երկրաշարժՄեր մամուլում ամեն տարի Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ նորից ու նորից շրջանառվում է երկրաշարժի արհեստածին լինելու սուտ վարկածը։ Պնդում են, որ իբրև թե նույնիսկ Ադրբեջանի ինչ-որ մի ինստիտուտ էլ է մասնակցել այդ մշակումներին, ու որ իբրև թե երկրաշարժի նախօրյակին էլ Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին զգուշությամբ հեռացրել են Հայաստանից, որ հանկարծ նրանց գլխից մի մազ անգամ չպակասի։
Ժողովու՛րդ ջան, եթե նման մշակում է կատարվել գիտական բարձր մակարդակով, ապա այդ մշակողները առաջինը պիտի էվակուացնեին Ադրբեջանի ողջ բնակչությանը, քանի որ նրանք լավ կհասկանային, թե ինչ է նշանակում գործող ատոմակայանի տարածքում երկրաշարժ հարուցելը։ Թուրքիան ու Պարսկաստանը ևս պիտի էվակուացվեին, ինչպես նաև Վրաստանի ողջ բնակչությունը՝ ներառյալ Բոլնիսի թուրքերը։
Ռոստովի ու Ստավրոպոլյան երկրամասի մասին չեմ էլ ասում, նրանց առաջին հերթին պիտի էվակուացնեին, քանի որ զենքը «մշակողը» հաստատ գիտեր, թե ինչ տեղի կունենա նման անկառավարելի զենքի կիրառումից հայկական ատոմակայանի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել