Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց, որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է, որպեսզի պատժի Նորայրին իրեն քցելու համար: Նորայրը փորձել է Վահանին հանդիպել, «դուրս հանել»՝ պատժելու միտումով, վերջինս հասկացել է ու խույս տվել, ինչքան հասկացա: Ավելին՝ Նորայրը ասեց, որ Վահանը այսօր գրել է իրեն, որ ինքը արդեն դավաճան է համարվում Հայաստանում և որ այլևս չի կարող վերադառնալ, ինչից հետո Նորայրը շտապել է հայկական հյուպատոսարան Սոչիում՝ ձեռք բերելու վերադառնալու փաստաթուղթ, և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ, որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել