Картинки по запросу կուսակցություններիԱշխարհի զարգացած երկրների կուսակցությունները անում են ամեն բան, որ մի քար, մի շյուղ դնեն իրենց երկրի շենքին ու երկիրը բարձրացնեն։ Մեր կուսակցությունները լրիվ սրանց հակառակն են անում։ Ոնց մի փշուր, մի քար, մի շյուղ փախցնեն մեր երկրից, որ իրենց դղյակն ու նրա պարիսպը կառուցեն կամ էլ իրենց սեփական գրպանների հարցերը լուծեն։ Անցած դարասկզբից սկսած՝ հենց հայոց հողում ծլեցին կուսակցությունները, առ այսօր հայ մարդու գլխին պատիժ դառած՝ միայն ավար ու ավերով են զբաղված։
Չթվարկեմ, որ կրքեր շատ չբորբոքեմ, հավես չունեմ, բոլորդ էլ այդ ավազակախմբերի անունները ինձանից լավ գիտեք ու առավոտից երեկո բոլորին էլ «գորովանքով» և նրանց հարգին վայել ածականներով հիշում ու նախշում եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել