Երևի բոլորդ էլ գիտեք, որ Apple ընկերության կողմից արտադրվող iPhone և iPad համակարգերում բացակայում է հայերեն ստեղնաշարը: Այդ բացթողումը հնարավոր է լրացնել հավելյալ ծրագրերի տեղադրմամբ: Սակայն նմանատիպ ծրագրերը թույլ չեն տալիս այլ միջավայրերում տեսնել հայերեն ստեղնաշարը: Օրինակ՝ App Store-ում գտնվող Arm Keyboard ծրագրով հայերեն տառերով գրելու համար անհրաժեշտ է բացել այդ ծրագիրը, գրել հայերեն տառեր, այնուհետև պատճենել տեքստը, որից հետո բացել մեկ այլ ծրագիր ու տեղադրել նախորդ քայլում պատճենված տեքստը: Ինչպես տեսնում եք, սա բավականին անհարմար ու ժամանակատար պրոցես է: 

Ի ուրախություն հայ օգտատերերի՝ վերջերս հայտնաբերել եմ հայերեն տառերով գրելու ավելի հեշտ ու արդյունավետ միջոց: Հնարքի էությունը կայանում է նրանում, որ տեղադրում ենք հայերեն տառերով ստեղնաշար iOS-ում գտնվող տասնյակ ստեղնաշարերից որևէ մեկի փոխարեն: Այս մեթոդն ունի միայն մի թերություն (եթե կարելի է դա թերություն անվանել): Այն աշխատելու է միայն Jailbreak արած սարքերի վրա: Եթե Ձեր սարքը Jailbreak արած չի, ապա այցելեք այս կայքը ու քայլ առ քայլ տեսեք, թե ինչպես կարող եք Jailbreak անել ու տեղադրել Cydia ծրագիրը (կայքում նաև կարող եք ծանոթանալ Jailbreak-ի առավելություններին և թերություններին): Jailbreak անելուց հետո կատարեք հետևյալ քայլերը:
1. Մտեք Settings, հետո General, հետո Keyboard
2. Սեղմեք Keyboards, հետո Add New Keyboard: Ընտրեք ձեզ համար որևէ անպետք լեզու՝ օրինակ Tibetan: Այս լեզվի ստեղնաշարի փոխարեն հետագայում տեղադրվելու է հայերեն ստեղնաշարը: Արդյունքում պետք է ունենաք երկու ստեղնաշար (հիմնականը և նախորդ քայլում ընտրածը):



Վերջում այդ կարգավորումների էջում սեղմեք Update and Respring ու ռեստարտ արեք սարքը: Ռեստարտից հետո կտեսնեք, որ 2-րդ քայլում ավելացրած ստեղնաշարի փոխարեն այժմ հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ցանկացած ծրագրում կարող եք սեղմել ստեղնաշարի վրա գտնվող գլոբուսի նշանը և անմիջապես փոխել լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել