Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարության տեսահոլովակի այն հատվածը, որտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ազերիներինն է, կարևոր է այն առումով, որ ադրբեջանցիների համար, փաստորեն, չափազանց վիրավորական է եղել Թուրքիայի նախագահի կողմից իրենց «ազերի» անվանվելը: Գրեթե միահամուռ շեշտում են, որ իրենք պարզապես թուրքեր են կամ թյուրքեր կամ Ադրբեջանի թուրքեր: Սա ևս մեկ ապացույց, որ և՛ «ազերի», և՛ «ադրբեջանցի» եզրերը Ադրբեջանի նույնիսկ այսօրվա հասարակության համար օտար են և դրանց կիրառության նպատակը միայն պատմական զեղծարարությունների և ԱՀ տեղաբնիկների ձուլման հնարավորությունների ստեղծումն է:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208199908176179?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



