Картинки по запросу բանակԱյսօր կայացած կառավարության նիստը մի տեսակ ՊՆ-ական ստացվեց: Պաշտպանության նախարարը 4-5 որոշման նախագծով էր եկել կառավարություն:
Պարզվում է՝ բժշկական համալսարանում տարիներ ի վեր կոռուպցիոն ոչ այդքան բարդ սխեմա է գործել, ինչի արդյունքում որոշ «շուստրիներ» (կամ մեծահարուստներ) իրենց տղաներին ազատել են բանակից:
Չգիտեմ դրա հետ ինչ կապ ուներ բժշկականի նախկին ռեկտորը, ում մի քանի օր առաջ ազատեցին աշխատանքից, սակայն ակնհայտ է, որ դա 1-2 մարդու ճարպկության արգասիքը չէր. դրա մասին շատերն էին իմացել: Իսկապես ամոթ է…

Լավ է, որ պաշտպանության նորանշանակ նախարարը ձեռնամուխ է եղել կոռուպցիոն սխեմաների քանդմանը, սակայն դա չպետք է լինի մեկ-երկու գործողությամբ օպերացիա: Դրանք պետք է շարունակել, որովհետև նման սխեմաներ կարելի է գտնել նաև համակարգի այլ կառույցներում:

Այո՛, ամոթ է, որ ինչ-որ մարդիկ բանակը փորձել են վերածել բիզնեսի, լավ է, որ արժանապատվությունը դեռ վերջնական չի մահացել, և փորձ է կատարվում իրավիճակը կարգավորել:
Ինչևէ, օրենքի նոր փոփոխությամբ կոռուպցիոն այս սխեման վերացվեց: Վարչապետը նիստին խոսեց բանակում արդարության պակասի մասին, ինչի վերաբերյալ հարցադրումներ էին բարձրացրել լրագրողները: Վարչապետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

Մեր խնդիրը իրական արդարության պակասն է, պետք է սկսել դրանից, այսինքն՝ ռեալ քայլերով վերականգնել կորցրածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել