Շատ հաճախ լսում ենք, որ նացիստական կամ հիտլերյան Գերմանիան անվանում են նաև Երրորդ Ռեյխ: Բայց քչերը գիտեն, թե որոնք են մնացած երկուսը:
Պարզվում է, որ Առաջին Ռեյխը Սրբազան Հռոմեական կայսրությունը կամ նույն ինքը Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունն էր, իսկ Երկրորդ Ռեյխը՝ Օտտո ֆոն Բիսմարկի և Վիլհելմ I Հոհենցոլեռնի կողմից 1871 թ.-ին ստեղծված և 1918-ի Նոյեմբերյան հեղափոխության արդյունքում անկում ապրած Գերմանական կայսրությունը կամ Գերմանական կայսրերի տերությունն էր:
«Reich» բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է թագավորություն, կայսրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել