Երբեմն ձեզ մոտ էլ է լինում, երբ կարդում եք ինչ­-որ նյութ համացանցում և ակնհայտ երևում է նյութի կեղծ բովանդակությունը: Այսպիսի նյութերի կարելի է հանդիպել մի շարք լրատվական կայքերում. անունները չեմ նշում: Ըստ իս՝ միակ չկեղծվող բովանդակությամբ նորությունները մատուցում է հեռուստատեսային լրատվությունը. Չնայած բացառություններ լինում են: Անդրադառնանք վեբ­լրատվությանը՝  այսինքն` լրատվական կայքեր հասկացողությանը: Այստեղ սուտ լուրեր տարածելը սովորական բան է, հերիք է մեկի Ֆեյսբուքի էջում մի բան տեսնեն, արագ սկսում են հոդված դարձնել և հրապարակել: Երբեմն լինում են հոդվածներ, որոնց վերնագրերը կամ նկարը բացարձակապես չեն համապատասխանում տվյալ նյութի բովանդակությանը թե՛ համացանցում, թե՛ թերթերում:

Ներկա ժամանակները համեմատելով հին ժամանակների հետ` աչքերիս առաջ վերընձյուղվում է Հովհաննես Թումանյանի «Կեղտոտ մամուլ» հոդվածը: Ասես Թումանյանը գրած լիներ ներկայիս Հայաստանի եղկելի իրավիճակի մասին: Հա, հա, բոլորը բողոքում են, բոլորը անհիմն քննադատում են. ասես ոչինչ չեն կարող անել, բացի քննադատելուց: Ազգս հաճույք է ստանում փնովելուց, ցածրացնելուց, հերյուրելուց: Սա է մեր պատկերը, սա ենք մենք ու դժվար թե փոխվել կարողանանք: Թումանյանը դիպուկ նկարագրել է իր շուրջը տիրող մթնոլորտը, անկեղծացել ու խղճացել:  Մամուլը «կեղտոտ» է, ինչպես «կեղտոտ» են խոսքերը: Ձեզ չեն լսում: «Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան և խոր զգան ու զգաստանան»:

Ավետիս Հարությունյան / Avetis Harutyunyan

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել