Image result for ՊԵԿՊԵԿ համակարգը «Restart» անելու ժամանակն է

Հայաստանում ներկայիս տնտեսական բարդ իրադրության հետ մեկտեղ հասարակությունը հիմնականում կորցրել է հավատը վաղվա օրվա հանդեպ: Քաղաքացիների դժգոհությունների հիմնական պատճառը ոչ միայն երկրի առջև ծառացած դժվարություններն են, այլ նաև տարբեր ոլորտներում առկա հավասարության և արդարության պակասը: Հարկային և մաքսային ծառայությունների ոլորտը այս հարցում բացառություն չի կազմում: Ժամանակի ընթացքում այս ոլորտում առաջացած բացթողումները իրենց հետ բերել են տարըմբռնում և վստահության պակաս հարկային ոլորտի կառույցների նկատմամբ:

Կառավարման համակարգում սկսված փոփոխությունները լավագույն առիթն են տարիներ շարունակ հարկային և մաքսային մարմիններում արմատացած պրակտիկան էապես փոխելու համար: Ուստի առաջիկա քայլերը պետք է սկսել հարկային և մաքսային ծառայությունների որակի բարձրացումից և հարկային կամ մաքսային ծառայողի կերպարի փոփոխությունից: Այսպիսի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին խոսել է նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Հարությունյանը կարևորել է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն և նախանշել ոլորտում իրականացվելիք առաջնահերթ փոփոխությունները:
ՊԵԿ-ի համակարգի արմատական վերափոխումը կբարձրացնի ծառայության իմիջը հանրության շրջանում, սակայն դրա համար պետք է որոշակի ժամանակ և վճռական կամք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել