Կարապետյանի մասով։ Սիմվոլիկ, դեկլարատիվ ու փոփոխությունների մանիֆեստ ազդարարող երևույթներն ու գործընթացները կարծես թե մոտենում են ավարտին։ Սակայն չի դադարում հանրային լայն շերտերի՝ Կարեն Կարապետյանի անձի ու որակների մասին կարծիքների փոխանակումը, որքան էլ որ զարմանալի է, դրական միտումներով։ Վերջինս իր գնահատականներում աշխատում է լինել հնարավորինս քչախոս, պրագմատիկ։ Սա ավելի շատ է մեծացնում սպասումները դրանից։ Այսինքն՝ վարչապետը փորձում է անել ինչ-որ բան, որից հետո նոր միայն իր հասցեին պատրաստ կլինի լսել գովասանքի խոսքեր, սակայն դուրս է գալիս, որ դեռ ոչինչ չարած՝ հանրությունը արդեն իսկ սպասում է նրանից դրական քայլերի։ Եվ եթե, Աստված մի արասցե, Կարապետյանը ֆիասկո ապրի, ու Հայաստանում ոչ մի տնտեսություն էլ չբարեփոխվի, ապա քավության նոխազ դառնալու բոլոր սլաքներն ուղղվելու են դեպի վարչապետը։ Գիտակցում է այսքանը Կարապետյանը, դժվար է ասել։ Միջոցներ ձեռք կառնի՞ սրա դեմն առնելու համար, կտեսնենք։ Մեկ բան հստակ է. այս ամենը չի արվում հենց այնպես, բնական է, որ վարչապետի, այսպես ասած, «փիառի» համար աշխատողների ցանկը կարող է բաղկացած լինել ոչ միայն յուրայիններից։ Սա, իհարկե, միայն եզրակացություն է, սակայն նաև հստակ ցուցիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



