Կյանքը խաղ է:
Մարդիկ ոչ թե ապրում են, այլ «խաղում են կյանք»:
Իսկ յուրաքանչյուր խաղ ունի կանոններ, որոնք գրում են խաղացողները՝ բոլորի համաձայնությամբ:
Մենք չենք կարող խաղի կանոններ գրել մեր կենսաբանական կյանքի համար (երբ ծնվենք, երբ ծարավենք, չմեծանանք և այլն), բայց կարող ենք խաղի կանոններ ստեղծել սոցիալական կյանքի համար:
Սոցիալական կյանքի խաղի կանոնները կոչվում են օրենքներ:
Դրանք լինում են իրավական և բարոյական:
Բայց էականը դա չէ: Կարևորն այն է, որ այդ օրենքները պետք է համապատասխանեն մի շարք պարզ սկզբունքների. նրանք պետք է գրվեն խաղին մասնակցող բոլոր մարդկանց համաձայնությամբ, և ոչ ոք իրավունք չպետք է ունենա առանց մյուսների համաձայնությունը ստանալու փոխել խաղի կանոնները /օրենքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել