Գիշերելու են Ազատության հրապարակումԱզատության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքի հայլուրական ռեպորտաժն էի դիտում: Եթե որեւէ մեկը ինտերնետի կամ այլ միջոցով հետեւած չլիներ հանրահավաքին, ապա «Հայլուրի» տեղեկատվությունից այդպես էլ գլխի չէր ընկնի, թե ինչո՞ւ է տեղի ունենում հանրահավաք, ի՞նչ են պահանջում մարդիկ, ո՞րն է այդ իրադարձության ու լուրի մեխը: Ռեպորտաժի մեջ ոչ մի խոսք չի ասվում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված պահանջ-հրավերի, հրապարակում հավաքված քաղաքական գործիչների ու ժողովրդի քաղաքական հիմնական պահանջի եւ դիրքորոշման, Րաֆֆի Հովհաննիսյանի բուն հայտարարության ու որոշման, հրապարակում մնալու եւ ՀՀԿ-ի նախապես հայտարարված հանրահավաքի օրը (այսինքն՝ այսօր) Սերժ Սարգսյանին սպասելու եւ նրանից պատասխան լսելու մասին: Փոխարենը ռեպորտաժում ընդգրկվել էին ելույթ ունեցողների խոսքերի այն հատվածները, որոնք ունեին ընդհանուր, իրադարձության բուն մեխին չառնչվող բնույթ: 

Արդեն մի քանի տարի է, ինչ չէի դիտել «Հայլուրի» որեւէ ռեպորտաժ: Ես էլ գիտեի՝ դրանց մատուցման մեջ բան է փոխվել...Բայց դե, հայտնի խոսք է, կարմիր կովը կաշին չի փոխի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել