Ըհն, մնում ա մենակ Բագրատյանն էլ միանա, ու ես լրիվ երջանիկ կլինեմ։ Այ մարդ, լավ, այսպես կոչված «Ազատ դեմոկրատները» մի՞թե ընդհանրապես ոչ մի դաս չտվեցին։
Ընտրությունների հաջորդ գիշերը, հիշելով Րաֆֆու ընտրարշավի յուրահատկության մասին, և ընդհանրապես, հաշվի առնելով նրա ամբողջական կերպարի ահավոր առանձնահատուկ արժանիքները, հույս հայտնեցի, որ երկրում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվում՝ իշխանություն-ընդդիմություն կառուցողական հակազդեցություն տեսնելու և դրա արդյունքները վայելելու։ Փոխարենը՝ կրկին գնում ենք արդեն անցած ու ոչ մի լավ բանի չբերող հակամարտության ճանապարհով։
Մարդիկ կրկին հեղափոխության մասին են խոսում, կարծես իրենք իսկ պատրաստ են դրա գինը վճարելու... Է հա, նույնիսկ եթե վճարեք, դրա հետևանքները վայելողը էլի վճարողները չեն լինի։ Չեմ հասկանում, պատմություն չե՞ք կարդում, այ մարդ...
Երբվանի՞ց է երկխոսելն ու համաձայնության գալը դարձավ ամոթ ու «ղզիկ» բան, էդ էլ չհասկացա։ Հիստերիկ Նիկոլի ժամանակների՞ց։ Ով այդպես էլ ոչինչ չտվեց, միայն տեղ զբաղեցրեց իր համար։ Երբվանի՞ց երկխոսության հրավիրելն ու դրական պատասխան ստանալուց հետո «քեզ պետք եմ, դու արի» ոճում շարունակելը սկսեց համարվել քաղաքականության մեջ նորմալ երևույթ։ Չէ, ընդունում եմ, իհարկե, տղավարի խոսակցության մեջ լրիվ ճիշտ ա դա, ձև ա, այսպես կոչված՝ կուռաժիտ լինելու։ Բայց քաղաքականությա՞ն։ Այն էլ՝ Րաֆֆո՞ւ կողմից։ Հրաժարվում եմ դրան հավատալ։
Ես, նաև, իմ սառը տեղից հայտարարում եմ, որ էս երկրում մենակ դուք չեք, հեղափոխություն կազմակերպել փորձողներ։ Եվ միայն դուք չեք, իշխանությանը երկու ձեռքով կառչածներ։
Կանք նաև մենք, որ անկախ նրանից, թե ով կլինի այդ օրը մեր նախագահը, վարչապետն ու ԱԺ նապագահը, փորձում ենք մեր գործն անել ու անել այն հնարավորինս լավ՝ կառուցելով մեր վաղվա օրը, չկապելով այն որևէ կուսակցության, աղանդի կամ այլ կառույցի հետ։
Ներողություն եմ խնդրում, որ մի քիչ խառն եմ արտահայտել մտքերս։ Ուշ ժամ է, լիքը տարբեր լավ ու վատ մտքեր, որոնք դժվար է դասավորելը։ Մենակ մի բան գիտեմ էս պահին։ Եվս մեկ բախում, և այս երկրում կմնան միայն և միայն իրար բախվել ցանկացողները։ Ու թող բախվեն, ինչքան կամենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել