«Տևական ժամանակ է ԱԺ՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սեդրակյանը նեղացած է սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։ Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հարսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանեց, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել