Image result for ընտրություններՏԻՄ ընտրություններն առանձնապես վերլուծելու բան չկա, կրկին ապացուցվեց, որ Ֆեյսբուքն ու իրականությունն իրարից կիլոմետրերով հեռու են:

Մի դրվագ կնշեի: Երեկ Ֆեյսբուքում տեսանյութ տարածվեց, որ Կապանում ընտրական հանձնաժողովի անդամներն օրը սկսեցին Տերունական աղոթքով:

Տեսանյութն էլ դրվեց Ֆեյսբուքում չիստո ղժժալու համար:
Առանց հասկանալու, որ այն մարդիկ ու իրենց բազմաթիվ բարեկամները, ում վրա ծիպա ղժժում են, հենց էլեկտորատն են կազմում տվյալ քաղաքում:

Հասարակ ռամիկի վարքի վրա վերին արտի ցորենի կամ պռադվինուտիի դիրքերի վրայից ղժժալը միշտ էլ կբերի այսպիսի արդյունքների:

Տխուր, բայց տրամաբանական արդյունքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել