Մեծ հաշվով Կարեն Կարապետյանը շատ կարճ ժամանակահատվածում կարող է հսկայական առաջընթաց արձանագրել։ Պահանջում ենք, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն, տնտեսական առաջընթացի հիմնական գրավական ենք համարում սերնդափոխությունը, սին դեմքերի չեզոքացումը համարում ենք անհնարին։ Այդպես չէ՞. մի քանի օրվա ընթացքում ամենախոշոր խաղացողների ձեռքից վերցրին լծակները, և վերջիններս հայտնվեցին խաղից դուրս վիճակում։ Այնպես որ ամեն բան հնարավոր է։ Ընդամենը մի քանի օրենքի փոփոխություն, և ամեն բան գլխիվայր կփոխվի։
Ախր, իրոք, Հայաստանում տնտեսության զարգացմանը ուղղված քայլերն օրերի հարց է։
Համակարգը կուլ է տալիս ընդվզողներին, բայց այդ նույն համակարգը օրերի ընթացքում կարող է կործանվել, եթե դիմացը ոչ թե դասական ընդվզող է կանգնած, այլ կոնկրետ ծրագիր ունեցող և կոնկրետ թայֆայից ավելի վեր կանգնած անձ։
Էլ կորցնելու բան չունենք: Հուսանք, որ այս ծրագրի հեղինակը ի վերջո գիտակցեց, որ ժողովրդի կողմից դրական վերաբերմունքն ու սերը ավելի կարևոր են, քան ճիպոտի քաղաքականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել