Մենք սովոր ենք լսել, որ ձուն խոլեստերինով հարուստ սնունդ է, որը ծանր է լյարդի համար։ Շատ մարդիկ նույնիսկ ամբողջովին բացառում են դրա օգտագործումը սննդակարգից՝ անհանգստանալով առողջության համար։

Այսօր, դիետոլոգների հետազոտության համաձայն, ձուն անհրաժեշտ ու պարտադիր սնունդ է մարդու սննդակարգում։

Միայն շաքարախտով ու ալերգիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց սննդակարգից։

Իսկ մյուսների համար այս սննդամթերքն անգին է և ահա թե ինչու.

Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես

1. Ձուն հեշտամարս սննդամթերք է։ Ձվի սպիտակուցն օրգանիզմը մարսում է 98 տոկոսով։ Սա նոր բջիջների կազմավորման համար հրաշալի կառուցող նյութ է։ Ձվի օգտագործումը կարևոր է մկանային աճի և առողջ մակարդակում դրա պահպանման համար։

Օրական մեկ ձվի օգտագործումը կօգնի նիհարել։ Սնուցող սպիտակուցային այս սննդամթերքը նպաստում է արագ հագեցմանը, ախորժակի նվազեցմանը և նյութափոխության լավացմանը։ Ձուն հատկապես օգտակար է նախաճաշին։ Սա կօգնի օրգանիզմում կարգավորել սովի հորմոնը (գրելին), չչարաշահել սնունդն ու հրաշալի ինքնազգացողություն ունենալ։

2. Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձուն վիտամինների մի ամբողջ համալիր է։ Մեկ ձվի մեջ կարելի է գտնել վիտամին А-ի օրական չափաբաժնի 5 տոկոսը և վիտամին D-ի 10 տոկոսը, ինչպես նաև այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են ֆոսֆորը, երկաթը, ցինկը, յոդը, ռետինոլը և ռիբոֆլավինը։

Օրական մեկ ձու ուտելու դեպքում կարելի է չանհանգստանալ աչքերի առողջության համար։ Լյուտեին կոչվող հակաօքսիդանտը պաշտպանում է աչքերի մկանները տարիքային դեգեներացիայից, իսկ վիտամին A-ն կանխում օրվա մութ ժամերին «հավի կուրությունից»։

3. Ձուն պաշտպանում է օստեոպորոզից։ Պինդ եփած ձուն ամուր ոսկրեր կերաշխավորի օրգանիզմի համար։ Թույլ ոսկրերի խնդիրը ցավոտ է շատ մարդկանց՝ հատկապես 40-ն անց կանանց համար։ Հարկ է դիմել կանխարգելիչ այս միջոցին առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել