Image result for Կարեն ԿարապետյանԿարապետյանը նոր տեմպ է հաղորդում

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը, որն առաջինն էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի համար:

Նիստի ընթացքում վարչապետը նկատողություններ արեց: Մասնավորապես, Մշակույթի նախարարի ելույթից հետո Կարապետյանը հորդորեց նախարարներին խոսել հնարավորինս լակոնիկ: Նիստի ընթացքում վարչապետի «սառը ցնցուղից» չխուսափեց նաև Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Կարեն Կարապետյանին հետաքրքրեց՝ արդյոք մոնիթորինգ իրականացվում է պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ինչ աշխատատեղեր են բացել:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նման համակարգ գոյություն չունի՝ բացատրելով, որ ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենք հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ:
Կարեն Կարապետյանին դուր չեկավ Մինասյանի պատասխանը և դիտողություն արեց:

Հանուն արդարության պետք է նշել, որ նկատողությունների և զգաստանալու կարիք գործադիր մարմինն իրոք ուներ: Ակնհայտ է, որ Կարապետյանը փորձում է նոր տեմպ հաղորդել գործադիրի աշխատանքներին: Թե ինչ արդյունք կտա այս ամենը, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել