Լեգենդար Չարդախլու գյուղն է (Խաչիսար,պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառ)։
Չարդախլու գյուղը ներկայումս գտնվում է Ադրբեջանի Շամխորի շրջանում։ Այն հայաթափվել է 1987 թվականին, որից հետո վերանվանվել է Չանլիբել (ադրբեջաներեն՝ Çənlibel)։
Չարդախլուն աշխարհին տվել է Խորհրդային միության 2 մարշալ (Իվան Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան ), 12 գեներալ, որից 2-ը ցարական բանակի գեներալ (Տեր-Ղուկասյան Արշակ Հարությունի, Մարգարյան Ջհան Խաչատուրի, Դանիելյան Սմբատ Մելիքի, Մարտիրոսյան Ալեքսան Հովհաննեսի, Մանասյան Գուրգեն Գեորգիի, Մարտիրոսյան Յուրի Լևոնի, Բաղրամյան Իլյա Ալեքսեյի, Մարտիրոսյան Լեոնիդ Արմենակի, Ղարագյոզյան Գրիգորի Արամի, Գաբրիելյան Գարեգին Աշոտի, Հովհաննիսյան Ռաֆայել Նիկոլայի), 7 Խորհրդային միության հերոս, իսկ գյուղի՝ պատերազմ մեկնած  յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ զբաղեցրել է բարձրաստիճան հրամանատարական պաշտոն։
Հետաքրքիր է, թե այս տներից որոնք են մեր մարշալների, գեներալների և հերոսների պապական օջախները....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել