Image result for Ընդդիմությունն ընդդեմ ընդդիմությանԸնդդիմությունն ընդդեմ ընդդիմության

Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդդիմության դերակատարության նվազումը չնկատելն ուղղակի անհնար է: Ընդդիմություն ասելով, միանգամից հասկանում ենք այն քաղաքական ուժը , որը պայքարում է իշխանության դեմ, սակայն այսօր այն կարծես թե կորցրել է իր հիմնական իմաստն ու նշանակությունը:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ստեղծվեցին նոր քաղաքական կուսակցություններ, առաջ եկան քաղաքական նոր առաջնորդներ, ուժեր:

Չնայած, որ իրենք չեն մոռանում վերջիվերջո ընդդիմադիր ուժեր են և արտաքուստ իրենց պայքարը միմիայն իշխանությունների դեմ է, սակայն դա միայն արտաքուստ:

Ներկայումս ընդդիմության ներսում պայքար է ընթանում, և այս պայքարն եկեք փաստենք, որ ավելի ուժգին է ընդդիմություն-ընդդիմություն համատեքստում, քան ընդդիմություն-իշխանություն համատեքստում:

Յուրաքանչյուրը փորձում է հանրությանը ապացուցել, որ միայն ինքն է իրական և արմատական ընդդմություն՝ ներկայացնելով մյուսների թերությունները: Ընդդիմադիրները շատ աշխուժորեն անում են այն գործը, որը իրականում պետք է անեն իշխանությունները: Սա ինքնստինքյան ուժեղացնում է իշխանության դիրքերը:

Ընդդիմադիր ուժերը իրենց հաշվին հաջողություններ գրանցելու համար պետք է դաշինք կազմեն, որը կարծես թե ոչ միայն չի նկատվում, այլև անհնար է՝ նրանց վարքագծից ենթադրելով: Կարելի պնդել, որ այդ դաշինքները չեն կայանում այն պատճառով, որ ընդդիմական միավորներից յուրաքանչյուրը փորձում է հենց իր ձեռքում կենտրոնացնել տվյալ դաշինքի այսպես ասաց «ղեկը»:

Կարծում եմ այժմյան նոր քաղաքական կուսակցություները, առաջիկա ընտրություններում իրենց համար անցանկալի արդյունքներ ունենալուց հետո, դասեր կքաղեն, կգնան փոխշահավետ լուծումների և հաջորդ տարվա համապետական խորհրդարանական ընտրություններում հանդես կգան արդեն դաշինքների տեսքով, ինչը սակայն ուշացած քայլ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել