Հայաստանյան ներքաղաքական կյանքը թևակոխում է նոր վերադասավորումների փուլ: Ինչքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվանում է երկրի ներքաղաքական կյանքը: Հենց այս շրջանակում է տեղավորվում մի շարք նորաստեղծ կուսակցություների ընդգրկումը ակտիվ պայքարի մեջ: Պառլամենտական համակարգին անցնելուց հետո քաղաքական ուժերը իրենց հիմնական ներուժը ուղղելու են խորհրդարանում տեղ զբաղեցնելու գործին:

Նշենք, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները յուրօրինակ փորձաքար են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և գրանված ցուցանիշները ցույց կտան, թե քաղաքական ուժերը ինչ քաղաքական իրական պոտենցիալ ունեն և ինչ ներքաղաքական պատկեր է տիրում երկրի ներքաղաքական պնակում:

Այս օրերին ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված է ՏԻՄ ընտրությունների անցկացման վրա: Մասնավորապես շատ են հրապաակումները Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ընտրությունների մասին: Հրապարակումներից մեկի համաձայն` «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում չի պատրաստվում ավագանու անդամների թեկնածուների սեփական ցուցակն առաջադրել և փորձում է շահավետ ձևով իր «աջակցությունն» իրացնել «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը:

Բանն այն է, որ Վարդան Օսկանյանը ակտիվ բանակացությունների մեջ է մտել Արթուր Բաղդասարյանի հետ և փորձում է հասնել նրան, որ երկու ուժերը միասնական մեկ ընդհանուր ցուցակով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին:

Ըստ տեղեկությունների ՀՎԾ-ի և «Համախմբում»-ի միջև գաղտնի բանակցությունները դեռևս չեն ավարտվել, իսկ սա նշանակում է, որ կողմերը դեռևս դիրքորոշումները միմյանց դիրքորոշումները ճշգրտելու փուլում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել