Գայլը գյուղապե՞տ

Վերջին մեկ ամիսը ՀՀ իրականության համար անցավ մի տեսակ թայֆունի նման, դեպքերն ու իրադարձություններն այնքան բարձր տեմպ էին հաղորդում ընդհանուր մթնոլորտին, որ անգամ լրահոսը չէր հասցնում մարդկանց սինխրոն տեղեկատվություն ապահովել: Այս ամենը հիմնականում կապված էին ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ: Դեպքերից անցել է մեկ ամսից մի քիչ ավել ժամանակ, և ունենք արդեն նոր զարգացում:

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ «Սասնա Ծռերից» Արայիկ Խանդոյանն իր հայրենի Ծաղկահովիտ գյուղի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերը հանձնվել է Ընտրական հանձնաժողով: Համաձայնվեք, ինֆորմացիան բավականին մտորումների տեղիք է տալիս:

Հավանաբար, եթե իշխանություններն իմանային, որ Խանդոյանի ու առհասարակ սասնա ծռերի ամբիցիաները գյուղական մի քանի համայնքում առաջադրվելն էր, դժվար էլ «համառ» դիմադրություն ցույց տային:

Ընդամենը մեկ ամիս առաջ գունդը գրաված տղանրեը հայտարարում էին, թե համակարգը կոռուպացված է ու փտած, խոսում էին նոր հանրապետության ստեղծման մասին, իսկ բառացիորեն երեկ մենք ականատես եղանք այլ իրավիճակի: Նույն այդ կազմը հայտարարում էր, թե ՀՀ-ում ընտրություններով ոչ մի պայքար հնարավոր չէ, և անիմաստ գործընթաց է, բայց հիմա տեսնում ենք լրիվ հակառակը:
Ստացվում է, ինչ. զինյալների և նրանց համախոհների հայտարարված նպատակները բուն նպատակին չէին համապատասխանում:

Հայտարարված հեղափոխական նպատակները իրական չէին, փաստորեն, ընդամենը հասարակության մեջ արագ անուն և ռեյտինգ ապահովման խնդիր էր դրված: Սա բացահայտում է, որ իրականում ամբիցիոզ ծրագրեր չեն եղել և շարժման առաջնորդներից մեկը առաջադրվում է գյուղապետի պաշտոնում: Ներկայումս Ծռերը կամ ընդունում են որ այնուամենայնիվ ընտրություններով ինչ-ինչ փոփոխություններ հնարավոր են, կամ ուղղակի ժամանակին ազնիվ չեն եղել և ընդամենը քաղաքական դինիդենտ են կուտակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել