Սասնա ծռերի գործողությամբ Հայաստանում ծայր առած ճգնաժամից ճակատային գծում օգտվելու գայթակղությանը պաշտոնական Բաքուն դիմացավ այն պատճառով, որ, հավանաբար, գիտակցում էր, որ ապրիլյան ռազմագործողության կրկնությունն ուղղակի կվիժեցնի այն քաղաքական ձեռքբերումները, որոնք նա ունեցավ նախ՝ Վիեննայում, ապա՝ Սանկտ-Պետերբուրգում: Ալիևն արդեն իսկ որոշակի հիմքեր ունի կարծելու, որ կարճ ժամանակ անց ու առանց նոր պատերազմի կարող է իր վերահսկողությունը հաստատել ԼՂՀ ներկայիս տարածքների մեծ մասի նկատմամբ և այդ հարցում հենց պարոն Սերժ Սարգսյանն է դիտարկվում որպես առավել հարմար գործընկեր: Այսինքն՝ այսօր պաշտոնական Բաքվի շահերից չի բխում պարոն Սարգսյանի դիրքերը թուլացնելուն միտված որևէ գործողության նախաձեռնումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել