Երեկ հրապարակվեց ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերին վարվող բանկցությունների ձայնագրությունից մի հատված՝ Վիտալի Բալասանյանի, ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցը: Վ.Բալասանյանը նշում է, որ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սարգսյանի հետ, ով հայտնել է, որ զենքը վայր դնելուց հետո զինյալների հետ ամեն ինչ կարգին կլինի, նրանք բռություն և խոշտանգման չեն ենթարկվի:

Բալասանյանի զրուցակից Արայիկ Խանդոյանն անընդհատ կրկնում է, որ իրենք սպասում են Սեֆիլյանի հեռախոսազանգին, այնուհետև հորդորում, որ գեներալն ապահովի կապը Ժիրայրի հետ: Այնուհետև այս թեզը շարունակում է զարգացնել Վարուժան Ավետիսյանը, ով նշում է նաև, որ հեռախոսազրույցի կազմակերպումը Բալասանյանի համար հասարակ հարց է:

Պետք է նշեմ, որ ՊՊԾ-ն գրավված լինելու ընթացքում զինյալներն անընդհատ հայտարարում էին, թե զենքերը ոչ մի դեպքում վայր չեն դենի և կպայքարեն մինչև վերջին փամփուշտը: Հեռախոսից պարզ է դառնում, սակայն, որ նրանք ամեն կերպ փորձել են համոզել գեներալ Բալասանյանի, որպեսզի կազմակերպի հեռախոսազրույց Սեֆիլյանի հետ, որից հետո խմբի անդամները խոստացել են կհանձվել:

Ստացվում է, որ Վարուժանը և Արայիկը խոսակցության մեջ առաջ տանելով այն թեզը, թե Սեֆիլյանը պետք է զանգի, աննուղղակի հասկացնում են, որ գնդի տարածքում գտնվողներից շատերի համար կարևոր է հենց Ժիրոյի խոսքը, ասել է թե՝ որպես իրենց ղեկավար նրանք տեսնում էին միայն Սեֆիլյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել