Երկիրը կարգի բերելը պիտի զուգակցված լինի բազում խստություններով։ Գոտիները պիտի մաքսիմում ձգվեն, ախորժակները պիտի մաքսիմում սահմանափակվեն։ Ամեն կոպեկը պիտի հաշվի մեջ լինի ու նրա համապատասխան հարկն ու տուրքը պիտի բյուջե մտնի։ Փափախն ու լևի եկամուտը պիտի բացառվի, ստվերը պիտի վերանա։ Ցանկացած եկամուտ պիտի հարկվի, մի կաթիլ ջուրը անգամ ծորակից ձրի չպիտի հոսի։
Գյուղացին այսօր քրտնում ու ձեռքը դատարկ նստում է։ <<Խելոքները>> կողոպտում ու չարաշահում են մեր գյուղացու միամտությունը։ Այդ խելոքների խելոք շլնքին կողպեքը պիտի կախվի ու բողազը պիտի նեղացվի կամ փակվի։
Մի խոսքով երկիր շենացնելը զրկանք ու ասկետիկություն է պահանջում։
Եթե պատրաստ եք դրան ապա բարի եղեք գտնել ձեր այն առաջնորդին ով պատրաստ է նման դաժան մեթոդներով ձեզ սահմանափակել, վաստակել ձեր ատելությունը և երկիրը շենացնել։
Ոչինչ, շատ մի նեղվեք, հետո իրեն կախաղան կհանեք ու կհանգստանաք, իսկ շեն երկիրը կմնա ձեզ որպես հիշատակ ու հուշարձան այդ ձեր նվիրյալ առաջնորդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել