Կգա ժամանակը ու կփոխվեն «առաջնորդները», «կուսակցություններն» ու «գաղափարները»... բայց կմնա ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որն ամեն Աստծու օր մենք ներարկում ենք ինքներս մեզ, մեզ անծանոթ մարդկանց ու տարածում՝ բացիլի պես։ Մենք անհավատ ենք։ Ու վերջ։ Մեր խոսքն անեծք է ու ատելություն։(
Բոլորս ենք ապրում էդ ատելության մեջ, և դա սարսափելի է։ Անեծքից ծնվում են հիվանդություններն ու աղտը, որով մենք սնում ենք մեկ մեկու։((
Ինձ էս ամբողջ ընթացքում գրված ատելությամբ լի բոլոր խոսքերին, սպառնալիքներին ու զրպարտանքներին՝ լինեն «իշխանամետ» թե «ընդդիմադիր», ես այսուհետ պատասխանելու եմ միայն Օրհնությամբ։ Օրհնելու եմ, որ չանիծեմ, որովհետև արդեն խեղդում է անեծքը բոլորին, չեմ ուզում կաթիլ էլ ավելացնել։
Չար խոսք չասելու կարողությունը սթափության բացակայությունը չէ, այլ ընդհակառակն։
Ես հասկանում եմ, որ հոգնությունն ու հուսահատությունն արդեն վերջնական քայքայել են բոլորիս՝ անխտիր կերպով։ Բայց ՄԻԱԿ քայլը, որ ես հիմա կարող եմ անել՝ չանիծելն է։
Հ.Գ. Աստված օրհնի բոլորին
‪#‎Վարվիր‬ դիմացինի հետ այնպես, ինչպես կուզես վարվեն հետդ
խաղաղ գիշեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել