Մեզ շրջապատող իրականությունն ավելի լավ հասկանալու և դրանում ավելի լավ կողմնորոշվելու համար պետք է գիրք կարդալ: Իսկ քանի որ մենք ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում, հասկանալու տենդով տառապող բոլորիս անհրաժեշտ է կարդալ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գիրքը:
Հետաքրքրություն առաջացնելու համար՝ մի քանի մեջբերում.

«Նա, ով գիտի, երբ կարող է կռվել, իսկ երբ ոչ, հաղթող է լինելու»:
«Հարյուր անգամ կռվելը և հարյուր անգամ հաղթելը պատերազմի արվեստի գագաթնակետը չէ: Այդ գագաթնակետը թշնամու բանակն առանց կռվելու հպատակեցնելն է»:
«Նա, ով ճիշտ նշում է իմ սխալները, իմ ուսուցիչն է, ով ցույց տալիս է իմ ճիշտ քայլերը, իմ ընկերն է, իսկ նա, ով ինձ շողոքորթում է, իմ թշնամին է»:
«Եթե ճանաչում ես քեզ և թշնամուդ, հարյուր անգամ էլ պատերազմես՝ վտանգ չի լինի: Եթե ճանաչում ես քեզ և չգիտես թշնամուդ, մեկ անգամ կհաղթես, մյուս անգամները կպարտվեց: Իսկ եթե չես ճանաչում ոչ քեզ, ոչ թշնամուդ, ամեն անգամ պատերազմելուց պարտվելու ես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել