Պետության կազմավորումը, կառուցումը և առաջադեմ բարեփոխումներով նրա զարգացման ապահովումը ենթադրում է իշխանություն-ժողովուրդ փոխհամաձայնեցված և հետադարձ կապով ապահովված համագործակցություն։ Ժողովուրդը իր տվյալ պահի ունեցած պատկերացումներով կազմում է իշխանություն։ Իշխանությունը աշխատում է և իր ունակությունների համապատասխան մի աստիճանով վեր է բարձրացնում ժողովրդի մակարդակը հնարավոր բոլոր ասպարեզներում։ Մեկ աստիճանով վեր բարձրացած ժողովուրդը իր այդ պահին ունեցած մակարդակին համապատասխոն նոր իշխանություն է ձևավորում։ Եվ այս փոխհամաձայնեցված մեխանիզմի անխափան աշխատանքի դեպում իշխանությունն ու ժողովուրդը իրար սատարելով վեր են բարձրանում զարգացման սանդղակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել