Հիմա հարցեր կան, որ քաղաքացիական հասարակությունը պետք է բարձրացնի առանց որևէ քաղաքական ուղղոթւյան զուտ հարցեր, որոնք պետք է ստանան իրենց պատասխանները, որպսզի սկսենք հետևություններ անել:

1. Փաստորեն այդքան հե՞շտ է մեր ՊՊԾ գունդեը գրավելը: Կարելի՞ է 30 հոգով, ոչ լավ զինված գալ ՊՊԾ ու զենք զինամթերքի պահեստները յուրացնե՞լ, հետն էլ մի քանի զինտեխնիկա: Ենթադրենք ԻՊ-ից զինյալներ էին եկել, հետևանքների մասին մտածո՞ւմ եք: Հույս ունեմ, որ պատասխանատուները կպատժվեն և պահպանությունը էլ ավելի էֆեկտիվ կդարձրվի:

2. ԱԱԾ աշխատակիցները, երբ ձերբակալում էին Սեֆիլյանին, չին կարծում, որ պետք է հետևեն նաև նրա կողմնակիցներին: Ի՞նչ անենք այս դեպքում: Մենք հետևե՞նք: Իսկ եթե հետևել եք ու չեք կարողացել կանխարգելել ու հայտնաբերել, դա արդեն այլ խնդիր է ու կրկին մարդիկ պետք է պատժվեն: Առհասարակ պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն:

3. Ես իմ անվտանգությունը պետությանն եմ օտարել ու դրա համար հարկեր ու տուրքեր եմ վճարում: Ինչո՞ւ ինձ անվտանգ չեմ զգում Երևանում: Իշխանություններ և ընդդիմություն ինչո՞ւ ձեր քաղաքական պայքարն այնպես չեք տանում, որ հասարակությունը չտուժի:

4.Հասարակությունն ինչո՞ւ չի կարողանում ադեկվատի սահմաններում մնալ, այլ տրվում է էմոցիաներին: Որոնք շատ ժամանակ բացառում են նորմալ բանավեճերը:

Հ.Գ. Խնդրում եմ ինձ բացատրել քաղաքացիական հագուստով ոստիկանների ֆունկցիան, եթե նրանք կարգ ու կանոն հաստատելու փոխարեն պետք է մարդկանց խոշտանգեն ու լրագրողների նկատմամբ իրենց վատ պահեն, հեռացրեք համակարգից ու վերացրեք այդ ինստիտուտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել