Աշխարհի ամենագեղեցիկ թռչունները
 Նոր Գվինեայի «Paradise Birds» կոչվող թռչուններն են: Այս թռչնատեսակների միայն արուների փետուրներն ունեն յուրահատուկ գունավորում: Նոր Գվինեայում ապրում է 39 յուրօրինակ տեսակ: Իսկ ինչո՞ւ է միայն արուների մոտ այսքան գեղեցիկ գունավորում:

  Այս բոլոր թռչունները բեղմնավորման սեզոնին էգին գրավելու համար պարում ու երգում են, և այն արուն, որի պարն ու երգը ավելի գեղեցիկ է, էգը նրան էլ ընտրում է:

 

Որքանով տարօրինակ, բայց այս թռչնատեսակների արուները  5 տարի են վատնում, որպեսզի իրենց հասակակից արուներից, այսինքն՝ պրոֆեսիոնալներից այս պարերը սովորեն: Երբեմն երկու արուներ սկսում են իրար հետ փորձեր անել և էգի դերերով փոխվում են: Նաև նրանց փորձերի ժամանակ հայտնվում են արդեն մասնագետ արուներ և ցույց են տալիս պարի բոլոր նրբությունները սկսնակներին: 

Քրտնաջան աշխատանքներից բացի, երբ նրանք արդեն պատրաստ են լինում, այն տարածքը, որտեղ էգին գրավելու համար արուն պետք է պարի, նախ և առաջ արուն այդ տարածքը մաքրում է ավելորդ տերևներից և իր հարմար տեղ գտնում բեմականացման համար:

Կենսաբան Էդվին Շուփսը և լուսանկարիչ Տիմոն Լամանը որոշել էին հետազոտություններ անել այս 39 տեսակների հետ կապված և լուսանկարել բոլոր 39 տեսակներին: Նրանց հետաքրքիր էր, թե ինչու են այս թռչունները այսքան վառ, արտահայտիչ գունավորմամբ և ինչու են նրանք բոլորը հանդիպում միայն Նոր Գվինեայի այդ տարածքում: Նրանց շատ դժվար, բայց հաջողվեց լուսանկարել բոլոր 39 տեսակներին: Լուսանկարիչ Տիմոն Լամանը ցանկանում էր մի շատ գեղեցիկ տեսարանում լուսանկարել նրանցից որևէ մեկին պարի ժամանակ: Նրանք նախօրոք գտել էին այն վայրը, որտեղ արուն մաքրել էր իր պարի համար, և մոտակայքում տերևներով ծածկված փոքրիկ տնակի մեջ սպասում էին նրանց: Որքանով հաջողվեց, նրանց նկարն այսպիսինն է`






Թե ինչպես է արուն պարի փորձեր անում`
Մինչ այժմ պարզ չէ  այս թռչունների անբացատրելի պահվածքի պատճառը:

Հեղինակ` Ավետիս Հարությունյան
Խորհրդատու` Սիրանուշ Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել