Երևույթի /գործողության/ ընկալումը փոխվում է կախված նրանից, թե ով է դա անում:
Այս օրերին տարբեր հարթակներքւմ շատերը վիճեցին այն հարցի շուրջ, ճիշտ են անում արդյոք "Սասնա Ծռերի" տղերքը, թե սխալ:
Բայց խնդիրն այն է, որ այստեղ երկու հարց կա, ոչ թե մեկ: Առաջին հարցն այն է, թե ինչ է արվում առհասարակ, երկրորդ հարցն այն է, թե ով է անում:
Օբյեկտիվ պատկեր ունենալու համար այս հարցերին պետք է պատասխանել իրարից անկախ: Սուբյեկտիվ տեսակետում առաջին հարցի պատասխանը կախված է երկրորդից. այն, թե ինչ է արվում / գործողությունը և գնահատականը / կախված է նրանից, թե ով է անում: Ըստ դրա էլ մի դեպքում կստացվի, որ ազատագրական պայքար է և լավ են անում, մյուս դեպքում որ ահաբեկչություն է և լավ չեն անում:

Այնպես որ իրար վրա հայհոյանքներ նետելուց առաջ / որքան էլ դա ավելի քաղաքակիրթ է, քան ֆիզիկական բռնությունը / պետք է փորձել հասկանալ, էե դիմացինը խոսում է երևույթի՞ մասին անկախ նրանից, թե ով է դա անում, թե՞ երկուսը միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել