Անկախության ողջ ընթացքում ՀՀ-ի կարևորագույն խնդիրներից մեկը եղել է մարզերի համաչափ զարգացումն ու առհասարակ մարզային բնակավայերում աշխուժության ապահովումը: Այս առումով էլ կարևոր է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցը: Ի թիվս մի շարք բնակավայրերի, վարչապետն այցելել է Վայք, որտեղ ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը:

Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ: Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Վայքի հիմնանորոգված «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վայքի քաղաքային պուրակում և մարզադաշտում իրականացված աշխատանքներից և հիշեցրել, որ նախորդ տարի Վայք կատարած այցի ընթացքում տեղի բնակիչներն խնդրել էին բարեկարգել պուրակը, վերանորոգել մարզադաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել