«Երեկ ՀՀ ոստիկանության ու ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանի համար ծանր աշխատանքային օր էր։ Կոլեգիայի նիստը ժամեր տևեց։ Այն դեռ չէր ավարտվել, երբ որոշ տեղեկություններ արդեն հայտնվեցին լրատվամիջոցներում։

«ՉԻ» տեղեկություններով՝ նիստը բավականին լարված մթնոլորտում է անցել, շատերն են մտածել, թև դա իրենց վերջին օրն է պաշտոնում կամ առհասարակ համակարգում։ Եվ չնայած լարվածությանը, աշխատանքին հրաժեշտ է տվել միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքը Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի մասին է, որը հենց նիստի ժամանակ է տեղեկացել, որ ազատված Է, ապա Գասպարյանի կողմից դուրս է հրավիրվել:

Պողոսյանի պաշտոնանկության պաշտոնական բացատրությյունը հետևյալն է. վերջինս սպային ոչ վայել պահվածք է ցուցաբերել։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջադեպը, որը ճակատագրական է դարձել Պողոսյանի կարիերայի համար, կապված չէ նրա՝ ոստիկանապետի լիազորությունների հետ։ Այսինքն՝ նա աշխատանքում որպես ոստիկան չի թերացել, չնայած սրան՝ դեպքեր են ցրանցվել, որտեղ բարձրաստիճան պաշտոնյան սպային վայել վարքագիծ չի ցուցաբերել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել