«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված և դիմակավորված, հայտնաբերել և վնասազերծել է մեզ դեռևս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:

«ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները:

Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի  մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7.8 հոգանոց խումբը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել