Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը երկկողմ ձևաչափով հանդիպել է նաև Գերմանիայի կանցլերի հետ: Հանդիպման առանցքային թեմաներից են եղել Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը և որպես դրա հետևանք՝ Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված գերմանա-թուրքական հակասությունը: Թուրքական մամուլն այդ հանդիպումը որակել է որպես անարդյունք՝ գրելով, որ Էրդողանը Մերկելին նախատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի կապակցությամբ, իսկ Ինջիրլիք գերմանացի պատգամավորների մուտքի թույլտվության հարցում հնարավոր չի եղել հասնել որևէ համաձայնության:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1181929285159643?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1468142753300271
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



